Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

    Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

    25.11.2013| 18:55
    Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
  • «Գեղանկարը դու ես, քո էությունը»

    «Գեղանկարը դու ես, քո էությունը»

    23.11.2013| 13:50
    Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Սվետլանա Սարգսյանը անհատական ցուցահանդեսով հայրենիքում հանդես է գալիս առաջին անգամ:
  • Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ մրցանակ` Էդուարդ Թոփչյանին

    Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ մրցանակ` Էդուարդ Թոփչյանին

    22.11.2013| 18:34
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի համար» շքանշանին (Order of Merit for Labour)` Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Մրցանակը Մաեստրոյին հանձնվել ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
  • «Հայաստանում այն տպավորությունն է, կարծես գալիս ես քո ընտանիք, որին երկար ժամանակ չես տեսել»

    «Հայաստանում այն տպավորությունն է, կարծես գալիս ես քո ընտանիք, որին երկար ժամանակ չես տեսել»

    22.11.2013| 16:01
    Հարցազրույց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎԻ հետ:
  • Ժամանակի հետ, ժամանակից առաջ

    Ժամանակի հետ, ժամանակից առաջ

    22.11.2013| 12:02
    Քննադատի համար չկա ավելի մեծ պարգևատրություն, քան տասնամյակներ հետո տեսնել, որ ինքը ժամանակին գրական պրոցեսի քաոսի միջից անսխալ զատել է այն անունները, որոնք պիտի դառնան գրականության վաղվա օրը: Այդ պարգևն առավել թանկ է, երբ խնդրո առարկա հեղինակը, իր առաջին քայլերից, դարձել էր գրական ցերբերների դյուրին թիրախը, ուստի նրա ստեղծագործությունն արժևորելու և մանավանդ պաշտպանելու համար հարկ էր ունենալ ոչ միայն մասնագիտական հեռատեսություն, այլև քաղաքացիական արիություն:
  • Լուիս Բունյուել. սանդուղքն  այս այգում բարձրանում է վեր

    Լուիս Բունյուել. սանդուղքն այս այգում բարձրանում է վեր

    22.11.2013| 12:00
    Իկարոսը, քանի դեռ չէր ընկել, թռչում էր: Ինչ-որ մեկին թվաց, թե նա բախտավոր է, և կիրականանա մարդկության երազանքը. արևը կնվաճվի: Ինչ-որ մեկը թաքուն նախանձում էր, և ինչպես ամեն մի նախանձոտ` սպասում ու ցանկանում էր, որ մի վատ բան լինի: Ինչ-որ մեկն ուրախանում էր, որ վերջապես մարդը ցույց է տալու իր ոգու ուժը և ստիպելու է արևին հարգել իրեն: Ինչ-որ մեկն այդ ժամանակ պատրաստում էր վերջ չունեցող սանդուղք, որ բարձրանա դեպի արևը և պատմի երկրային ուրախությունների ու անարդարությունների մասին:
  • «Ալիևան վրդովվել էր, որ հայերը «եկել-գրավել են» մրցույթը»

    «Ալիևան վրդովվել էր, որ հայերը «եկել-գրավել են» մրցույթը»

    22.11.2013| 11:46
    «Իրատես de facto»-ի հյուրն է գրաֆիկ, գեղանկարիչ, դիզայներ, գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ, որի մասին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը գրում է, թե Սեդրակյանի գործերը դասական արվեստի լավագույն ավանդույթների շարունակությունն են` իրենց մշտական զարգացման մեջ: Հոկտեմբեր ամսին Հայաստանի նկարիչների միությունում կայացել է Էդուարդ Սեդրակյանի անհատական ցուցահանդեսը: Այդ օրերին էլ մենք հանդիպել ենք և զրուցել նկարչի հետ:
  • Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում` Ա. Խաչատրյանի 110-ամյակի առթիվ

    21.11.2013| 14:41
    Մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։
  • Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    21.11.2013| 14:39
    2014-ի գարնանը Երևանում տեղի կունենա ոչ թե միջազգային, այլ հայկական Շեքսպիրյան ներկայացումների փառատոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, նշում, որ շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների խորհուրդը 2014-ի մարտին կանցկացվի Երևանում, և սա առիթ է, որ մենք մեր ունեցած աշխատանքները նրանց ներկայացնենք:
  • Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    21.11.2013| 11:55
    Մեկնարկել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Գլխավոր միջազգային մրցույթը կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում ընդգրկված է նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ին կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000-ից: